Պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հավաստագրման համար կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնի նախարարության
[email protected] էլեկտրոնային հասցեին։
Ի դեպ, միևնույն հայտով կարելի է դիմել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար․ դիմումը կհաստատվի կամ կմերժվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Առաջիկայում կներկայացվեն նախատեսված դրամաշնորհային մրցույթներն ու դրանց դիմելու ժամկետները։