Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացել են ԱԻ պետական ծառայության փրկարարներ Հովիկ Աղաջանյանը, Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը:
Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, Իսկ Հովիկ Աղաջանյանը ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալով: