Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը՝ գրում է Ermenihaber-ը:
Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի ծավալների ընդլայնմանը և Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան կողմին տրամադրված մի շարք արտոնություններին:
«Հունաստանը ԱՄՆ-ին ռազմավարական տեսանկյունից թուրքական գերությունից փրկվելու հնարավորություն է տվել»,- ասել է Դենդիասը: Ըստ նրա՝ պատժամիջոցներից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններն արդեն այլ կլինեն, և հավասարակշռությունը կփոխվի:
«Պատժամիջոցների ազդեցությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու տնտեսության վրա կդրսևորվի ժամանակի ընթացքում»,- եզրափակել է Հունաստանի արտգործնախարարը: