Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման հետևանքով Իրանը դադարեցրել է Միացյալ Թագավորության հետ երկկողմանի ավիահաղորդակցությունը: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության փոխնախարար Շահրամ Ադամնեջադի խոսքով՝ որոշումն ընդունվել է Իրանում հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
Նշենք, որ բացի Իրանից՝ Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը կասեցրել են նաև Նիդեռլանդները, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան: