Չնայած տարածաշրջանում իր հարևանների հետ լարվածությանը՝ Թուրքիան ծովային զորավարժություններ է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում՝ հայտնում է Al-Arabiya-ն:
Թուրքիան վեճի մեջ է ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ՝ Միջերկրական ծովի արևելքում վիճելի ջրերում էներգետիկ ռեսուրսների որոնումների պատճառով:
Զորավարժությունները հաջորդել են Եվրամիության կողմից դեկտեմբերի 10-ին Անկարայի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին: Դրանք հաստատվել են տարածաշրջանում Թուրքիայի «անօրինական և ագրեսիվ» գործողությունների պատճառով:
Ուրբաթ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասել է, որ Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել Եվրամիության հետ հարաբերություններում:
Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի դիրքորոշումը «կառուցողական» է, իսկ Հունաստանը խուսափում է բանակցություններից: