Թուրքիայի մեջլիսի գլխավոր ընդդմիադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է իշխանությունների բանտային քաղաքականությանն ու բանտերի կառուցման թեմային՝ հայտնում է Ermenihaber-ը։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի ներկա իշխանությունը վերջին 7 տարում կառուցել է 141 բանտ, 2021-ին նախատեսվում է ևս 39-ի կառուցում: Թուրքիայում ներկայումս կա 355 բանտ:
Ընդդիմադիր գործիչը նաև հրապարակել է երկրում 2002-ից մինչև այսօր կալանավորների և բանտարկյալների թիվը։
«2002 թվականին կար 58․000 բանտարկյալ, 2019-ին՝ 291․500։ Համաներմամբ ազատվել է 45․000 դատապարտյալ։ Այժմ բանտերում կա 265․000 մարդ»։
Ըստ Շեների՝ բանտարկյալների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Ընդդիմադիր պատգամավորին արձագանքել է իշխող կուսակցության պատգամավոր Հասան Չիլեզը՝ նշելով. «Գումար կա, բյուջե կա, կառուցում ենք»։