Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ:
Մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից մեքենաներով փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը: Հաղորդվում էր, որ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործով, իսկ թե ինչ գործ է՝ չեն մանրամասնել:
Նշենք, որ Առուշանյանը իր համաքաղաքացիներին կոչ էր արել առավոտյան միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ և արգելել վարչապետի մուտքը մարզ։