Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այցելել է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպել նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- հայտնել է Արցախի նախագահը:
Կից՝ Արցախի նախագահը նաև տեսանյութ է հրապարակել: