Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հայրենիք վերադարձած 6 ժամկետային զինծառայողները առաջիկա օրերին կլինեն բժիշկների հսկողության ներքո:
«Արմենպրեսi» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Տղաները ներկայումս բժիշկների հսկողության տակ են, առաջիկա օրերին դեռ կմնան բուժհաստատությունում, սակայն արդեն հարազատներին, ընտանիքներին թույլ է տրվել գալ և տեսնել իրենց զինվորներին:
Այս պահին կարող եմ ասել, որ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա, պարզապես տղաները շատ թույլ են ու հյուծված: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ևս անհրաժեշտ բուժզննում կանցնեն: Ամեն ինչ արվում է, որ շուտ կազդուրվեն»,- ասել է Հունան Թադևոսյանը: