Կորոնավիրուսային հիվանդությունից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 17 հազար բանտարկյալ: Սրա մասին հայտնի է դարձել Hill News-ի և դատական արդարադատության ոլորտում գործող լրագրողական կազմակերպության համատեղ հետազոտության արդյունքում: Նույն հետազոտության համաձայն՝ 2020-ի սկզբից Covid-19-ով վարակվել է շուրջ 275 հազար բանտարկյալ:
Associated Press-ի և Marshall Project-ի հաշվարկով՝ բանտերում իրենց պատիժը կրող բանտարկյալների 20 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով: