Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետի կողմից ավարտվել են վարակի հսկողության կարողությունների գնահատումը բժշկական կենտրոններում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, աշխատանքները մեկնարկել էին Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնից և շարունակաբար իրականացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արմենիա» ԲԿ-ում և Աբովյանի բժշկական կենտրոնում։
ԱՀԿ փորձագետի կողմից բարձր է գնահատվել վարակի հսկողության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: