Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այսօր և վաղը Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտի հարակից տարածքում տեղի կունենան հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է ԱՀ
ԱԻՊԾ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: