Մարդու իրավունքների պաշտպանը անթույլատրելի է համարել կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:
Արման Թաթոյանը հայտնել է, որ խոսել է ոստիկանության պետի հետ, որը հավաստիացրել է՝ ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու ցանկացած լարվածություն կամ բռնություն:
Ոստիկանությունը նաև հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե խուզարկվել է Պարգև քահանա Զեյնալյանի տունը:
Հիշեցնենք՝ այսօր միջադեպ է տեղի ունեցել Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում՝այնտեղի հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանի մասնակցությամբ: Նա հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
Միջադեպը հարուցել է քաղաքացիների բուռն դժգոհությունը, որոնք Սիսիանի հրապարակից երթով շարժվել են դեպի եկեղեցի՝ այդկերպ իրենց վրդովմունքն արտահայտելով տեղի ունեցածի կապակցությամբ և աջակցություն հայտնելով վարչապետին: