Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ գործող անվճար հացատանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար:
Ընթրիքին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 300 արցախցի: Այս նախաձեռնության գործընկերն է «Երեմյան Փրոջեքթսը», որը հատուկ պայմաններով ապահովում է հացատան գործունեությունը և դեկտեմբերի 31-ի ընթրիքը:
Ընթրիքի մասնակից ավելի քան 100 երեխայից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նվեր փաթեթ:
Հիշեցնենք, որ հացատան շահառու-քաղաքացիներն են Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները: