ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ Արցախում արդեն ստեղծվել է 330 զինվորականի համար նախատեսված երկու ավան: «Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը մենք կստեղծենք 32 ավան: Արդյունքում՝ խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր հարվարավետ պայմանները»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է Շոյգուն: