ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե Տավուշի մարզի երկու գյուղեր անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:
1lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ հորդորելով ձեռնպահ մնալ կեղծ տեղեկատվություն տարածելուց:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից: