Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտ կառուցել: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն՝ հայտնում է ТАСС-ը:
«Մենք շինարարության մասին տեղեկացրել ենք ՄԱԳԱՏԷ-ին և ոչինչ չենք թաքցրել»,- ասել է դիվանագետը: «ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է իրանական բոլոր գործողությունները միջուկային ոլորտում: Մենք խորհուրդ ենք տալիս գործակալությանը զերծ մնալ քաղաքական հարցերից, ինչը կօգնի պահպանել ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը և կնպաստի կազմակերպության՝ Իրանի հետ գործակցությունը»,- հավելել է Խատիբզադեն:
Associated Press-ը ուրբաթ հաղորդել էր Ֆորդոյում միջուկային օբյեկտի ստորգետնյա շինարարության մեկնարկի մասին: Նշվել էր, որ աշխատանքները սկսվել են սեպտեմբերի սկզբին:
Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին՝ այսպես կոչված, Համապարփակ գործողությունների գործողությունների ծրագրին, (JCPOA) մասնակից երկրներն էլ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել գործարքին վերադառնալու՝ ԱՄՆ պատրաստակամությանը: Համապատասխան հայտարարությունն ընդունվել է արտգործնախարարների տեսակապով հանդիպումից հետո: