ՌԻԱ Նովոստիին հետ հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը պատասխանել է Արցախում կռված զինյալների վերաբերյալ հարցին՝ արդյոք Ռուսաստանը տեղեկություն ունի՞ այդ զինյալների մասին: Արդյոք նրանք դո՞ւրս են բերվել տարածաշրջանից: Ո՞ւմ կողմից և որտե՞ղ:
«Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում զինյալների մասնակցությունը արձանագրված փաստ է, որը հաստատեցինք ոչ միայն մենք: Վարձկանների թիվը հասնում է երկու հազարի:
Մենք հենց սկզբից հայտնել ենք մեր մտահոգությունը տարածաշրջանում ջիհադիզմի գաղափարախոսություն դավանող արմատական վարձկանների գոյության առիթով: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք չպետք է այնտեղ լինեն»,- ասել է փոխարտգործնախարարը: