ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերում կատարվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ:
Դիրքերի ավագներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
«Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները»,- ասված է ՊՆ հայտարարությունում: