Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել էր Սյունիքի մարզ, քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանի մասնակցությամբ: Նա հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
Միջադեպը հարուցել է քաղաքացիների բուռն դժգոհությունը, որոնք Սիսիանի հրապարակից երթով շարժվել են դեպի եկեղեցի՝ այդկերպ իրենց վրդովմունքն արտահայտելով տեղի ունեցածի կապակցությամբ և աջակցություն հայտնելով վարչապետին:
Վրդովված մարդկանց խոսքով՝ նման հոգևորականը իրավունք չունի մտնել եկեղեցի: Սիսիանցիները հայտարարել են՝ որպես հոգևորական նա իրավունք չուներ որևէ մեկին հանել եկեղեցուց:
Նրանք պահանջել են, որ Պարգև քահանա Զեյնալյանն այլևս չսպասարկի տեղի բնակչությանը: