ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է «Զինուժ մեդիա»-ի հարցերին։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքի մարզի որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայումը չի համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ:
Նախարարի խոսքով՝ ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունը ապահովված չէ, իսկ քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, ամրապնդում են և՛ պետության անկախությունը, և՛ ինքնիշխանությունը։
Հարությունյանն անդրադարձել է նաև Գորիս-Կապան ճանապարհի խնդրին:
Մանրամասները՝ տեսանյութում։