Այսօր երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: