Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային ստուգատեսի արդյունքներով (TIMSS 2019) Հայաստանն արձանագրել է տպավորիչ առաջընթաց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Այս ուսումնասիրությանը մասնակցել են Հայաստանի 150 դպրոցների 4-րդ դասարանի աշակերտներ: Մեր սովորողների գիտելիքները անցած չորս տարում բարելավվել են մաթեմատիկայի և բնական գիտություններում՝ համապատասխանաբար 17 և 22 միավորային կետով»,- տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից: