Հայաստանի ներկայացնող շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի առցանց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վիճակահանության արդյունքում Հայաստանի երկու մասնակիցները 1/8 եզրափակիչում մրցեցին միմյանց դեմ, և Մանուէլ Պետրոսյանը գերազանցեց Հովհաննիսյանին 3:2 հաշվով:
¼ եզրափակչում Մանուէլ Պետրոսյանի մրցակիցը Անգլիայից Գավեյն Ջոնսն էր, որին հայ գրոսմայստերը զիջեց 2:3 հաշվով:
Կիսաեզրափակչի զույգերը՝ Ալեքսեյ Շիրով-Մաթիաս Բլյուբաում ու Դավիթ Նավարա-Գավեյն Ջոնս: