ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են ծառայությունը Լեռնային Ղարաբաղում՝ 23 դիտակետերում իրականացվում է շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի պահպանման վերահսկողություն, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Խաղաղապահների աջակցությամբ իրականացվում է նաև փախստականների վերադարձը Արցախ։ Մեկ օրում հայրենիք է վերադարձել 306 արցախցի։ Նոյեմբերի 14-ից ի վեր բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։
Ռուս զինվորական բժիշկները Արցախի 759 բնակչի ցուցաբերել են բուժօգնություն, այդ թվում 85 երեխայի։
Խաղաղապահների աջակցությամբ կառուցվում և նորոգվում են բնակելի տներ, վերականգնվում են բնակավայրերի էլեկտրական համակարգերն ու ջրամատակարարումը։
Գործում է թեժ գիծ, որտեղ հավաքվում և համակարգվում են, հակամարտության ընթացքում, անհայտ կորածների մասին տվյալներ, որոնք փոխանցվում են կողմերի հաշտեցման որոնողական կենտրոններին։ Թեժ գիծն իր աշխատանքի սկզբից ընդունել է 521 դիմում։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։