Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր այցելել է Ամարասի վանական համալիր:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը: