Այսօրվանից 18 տարեկանից բարձր ամերիկացիները կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստվել Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության պատվաստանյութով: Նախօրեին ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչությունը՝ FDA-ը, հաստատել էր պատվաստանյութի կիրառումը: Ամերիկյան լրատվամիջոցները նոր պատվաստանյութն անվանել են համավարակի դեմ պայքարում ամերիկացիների հույսի նոր աղբյուր: Այսօր առավոտից Moderna-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Միսսիսիպիի գործարանից: Moderna-ի պատվաստանյութը երկրորդն է Միացյալ Նահանգներում՝ Pfizer-ի պատվաստանյութից հետո: