Դեկտեմբերի 19-ին Արցախ է ժամանել հումանիտար օգնությամբ 7 երկաթուղային վագոն։ Այն ներառում է 300 խորանարդ մետր փայտանյութ և բեռնատար ամբարձիչով հարթակ, հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Օգնությունն արդեն ուղարկվել է Ստեփանակերտ։
Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է։ Այս պահին, ընդհանուր առմամբ, Արցախ է ժամանել է 54 վագոնից 9-ը։