ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Հայցը է մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:
Նշենք՝ նոյեմբերի 27-ին Սոթք այցի ժամանակ Ն.Զոհրաբյանը հայտարարել էր. «Երեկ մենք լսեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր և այնտեղ մի բուռ հող ուտել...»: