Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, մի շարք զինվորականներ ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին՝ հաղորդում են Տավուշի մարզպետարանից:
Մարզպետը նաև այցելել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների ընտանիքներ, զորակցության և երախտագիտության խոսքեր հայտնել նրանց։