Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր և որդու հետ մասնակցել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակին նվիրված բազմահազարանոց սգո երթին:
Այն մեկնարկել է Հանրապետության հրապարակից, անցել «Հաղթանակ» կամրջով, Իսակովի պողոտայով և հասել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վարչապետը ծնկի է իջել զոհված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: