Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը եզրափակչում 9:1 հաշվով հաղթելով Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևին՝ նվաճեց ոսկե մեդալ:
Կայացած պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Երրորդ հորիզոնականն զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը խախտեց մարզական բոլոր օրենքները և չներկայացավ պարգևատրման արարողությանը՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին: