Հիշատակի և սգո երթի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլերթով Հանրապետության հրապարակից հասան «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Եռաբլուրում լարված իրավիճակ էր, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, որը փակել էին առավոտից այնտեղ հավաքված քաղաքացիները, և երթի մասնակիցները մուտք գործեցին պանթեոն:
Վարչապետը և երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծնկի իջավ և խոնարհվեց մեր զոհված զինծառայողների շիրիմների առջև, զրուցեց այնտեղ գտնվող նրանց հարազատների հետ:
Նշենք՝ ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկել էր հիշատակի և սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երթը գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ: