ԱԺ կայքում հրապարակվել է Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իմ քայլի» պատգամավոր Երջանիկ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: