Լոս Անջելեսում տեղի է ունեցել օնլայն դրամահավաք, որի հասույթը կուղղվի Hye Hopes նախագծի իրականացմանը։ Նախագծի նպատակն է աջակցել Արցախի երիտասարդների կրթությանը՝ տրամադրելով անհրաժեշտ սարքեր և ուսումնական պարագաներ՝ ուսումը լիարժեք կազմակերպելու համար։ Ծրագրով նախատեսվում է Արցախի և Հայաստանի երիտասարդներին հատկացնել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ՝ ներառյալ շարժական դասարան՝ կահավորված անհրաժեշտ տեխնիկայով։ Նախագծի հեղինակը Գլենդեյլի հանրային դպրոցների կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանն է, որը համախմբել է ոլորտի մասնագետների՝ ԱՄՆ տարբեր նահանգներից։ Նախատեսվում է նախագծի առաջին փուլի մեկնարկը տալ 2021 թվականի հունվարին Գլենդեյլի քույր քաղաք Կապանում և Սյունիքի այլ քաղաքներում։
Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի Արցախում: