ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Հայկ Խանումյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր նշանակվել եմ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։ Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը»։