Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ: