Այսօր Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերն ուղղություն են վերցրել միջազգային ջրեր՝ Իսլամական Հանրապետության առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
71-րդ նավատորմը, որում ընդգրկված են էսկադրային ականակիր և ավիակիր, դուրս է եկել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստից:
Ռազմանավերն իրենց ուղևորությունը սկսել են 70-րդ նավատորմի վերադարձից հետո: Այն վերադարձել է Ադենի ծոցում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում իրականացրած առաքելությունից:
Վերջին տարիներին Իրանը մեծացրել է իր ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային ջրերում՝ նավթային ծովահենների հարձակումներից պաշտպանելու և ծովային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար: