Թուրքիայի Գազիանթեփ նահանգի մասնավոր հիվանդանոցում հրդեհ է բռնկվել: Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է ութ հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Դեպքը տեղի է ունեցել COVID-19-ից բուժվող հիվանդների համար նախատեսված ինտենսիվ խնամքի կենտրոնում: Հրդեհի առաջացման պատճառ է դարձել պացիենտների բուժման նպատակով թթվածնային թերապիայի համար նախատեսված սարքից արտահոսքը:
Յոթ հիվանդները մահացել են տեղում, մյուսը՝ մեկ այլ հիվանդանոցում: Զոհերը եղել են 65-85 տարեկան: Հրդեհից հետո պայթյուն է եղել: Եվս 14 հիվանդներ տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: