«Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիներ են հավաքվել՝ արգելելու սգո երթի մուտքը պանթեոն:
«Լուրերի» թղթակցի փոխանցմամբ՝ «Եռաբլուրում» հավաքված քաղաքացիների շարքում են սևազգեստ մայրեր, ազատամարտիկներ:
Մեր թղթակիցը հայտնում է, որ ակցիային զուգահեռ տեղի է ունենում նաև զինվորների հուղարկավորության արարողություն. արդեն երկուսը եղել են, հերթական հուղարկավորությունը կլինի քիչ անց:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում հայտնեց, որ ժամը 13:00-ից նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր»: