Մեր ժամանաների մեծագույն տնտեսական ճգնաժամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բնորոշումն է համավարակին: Անտոնիո Գուտերեշն այս իրավիճակում, սակայն, դժգոհ է պետությունների գործակցությունից: Ավելի լավ արդյունքի համար՝ համախմբվել է պետք: Իսկ մարդկանց օգնելու համար՝ պետք է ջանք չխնայել պատվաստանյութը հասանելի դարձնել:
Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար - Պատվաստանյութերը պետք է դիտարկել որպես մարդկության համար իսկական բարիք: Բայց պետք է դրանք լինեն մատչելի, որպեսզի հասանելի լինեն աշխարհի ցանկացած ծայրի բնակչին:
Արդեն մի քանի ամիս առողջապահական կառույցներն ու երկրների առաջնորդները «բոլորին հասանելի» պատվաստանյութ ստեղծելու ռազմավարական քայլեր էին մշակում: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ԱՊՀ երկրներ հասցնել ռուսական պատվաստանյութը:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Մենք պատրաստ ենք աջակցել, ես նկատի ունեմ և Sputnik V-ն և EpiVacCorona-ն։ Իսկ մեր մյուս պատվաստանյութերը պատրաստ կլինեն առաջիկայում:
ՌԴ-ն աշխարհի առաջին երկիրն է, որ սկսել է պատվաստանյութ արտադրել: Դրա արդյունավետությունը մասնագետները գնահատում են 96-97 տոկոս: Արդեն 15.000 մոսկվայաբնակ է պատվաստվել: Թիրախային խմբի շրջանակը Ռուսաաստանում ընդլայնվում է՝ մեկ շաբաթից բուժաշխատողներից ուսուցիչներից, սոցաշխատողներից բացի կարող են պատվաստվել նաև լրագրողները, հասարական տրանսպորտի վարորդները:
Միացյալ Նահանգներում համավարակի անկառավարելի տարածման տեմպին զուգահեռ հայտարարել են՝ օգնությունը մոտ է: Երկրի ամբողջ տարածքում արդեն բաժանել են Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Մոդերնան» նույնպես օրեր անց գործածության մեջ կդրվի: Բնակչությանը քաջալերելու նպատակով ԱՄՆ առաջին դեմքերն ուղիղ եթերում պատվաստում են ստանում: Փոխնախագահ Մայք Փենսն առաջիններից մեկն էր:
Եվրոպայում պաստվաստել կսկսեն դեկտեմբերի 27-ից: Եվրահանձնաժողովի նախագահը լուրը հայտնել է Թվիթերի միկրոբլոգում: Իսպանացիները պատվաստվել կարող են 10 օրից՝ մեծ խմբաքանակով պատվաստանյութն արդեն տեղում է:
Սալվադոր Իլլա, Իսպանիայի առողջապահության նախարար - Մեր երկիրը հասատատել է պատվաստումների ռազմավարությունը: Առաջին խմբաքանակը ստանալուն պես՝ խոստանում եմ գործընթացն սկսել դեկտեմբերի 27-ին:
Պատվաստման գործընթացը Գերմանիայում նույնպես կսկսվի դեկտեմբերի 27-ից: Երկրի առողջապահության նախարարը, սակայն, հայտարարել է՝ առաջի փուլում կարող են միայն 80-ից բարձր մեծահասակներն ու տարեցների խնամքի կենտրոնի աշխատակիցները:
Նույն թիրախային խմբին առաջին փուլում կպատվաստեն նաև Բելգիայում: