Արցախի Հանրապետության ոստիկանությունը Ֆեյսբուքի իր հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում զոհված ոստիկանների լուսանկարները:
«Հիշենք և մեծարենք
ԱՀ ոստիկանության 11 ծառայող դարձան հավերժի ճամփորդներ
Հավե՜րժ փառք հերոս ոստիկաններին»,- ասված է կից գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված:
Այսօր՝ ժամը 13:00-ից, մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր: