Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան տուգանվել է 2.5 մլն պեսոյով, որը կազմում է մոտ 3500 դոլար՝ հանրային վայրում դիմակ չկրելու համար: Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացնում է առողջապահության նախարարությունը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Հատկանշական է, որ երկրի նախագահն անձամբ է տեղեկացրել օրենքը խախտելու մասին:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Չիլիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 581135 դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 16051: