ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը ներառվել է Միացյալ Նահանգների թշնամիների ցուցակում՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ինձ անդադար հարցնում են, թե ով է ձեր թշնամին: Պատասխանը հետևյալն է՝ շատերն են ցանկանում խարխլել մեր ապրելակերպը, մեր պետությունը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Ռուսաստանը մտնում է այդ ցուցակի մեջ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: