Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է: Երկրի ղեկավարի բժշկական հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Մակրոնի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Նախագահի առողջական վիճակը կայուն է՝ համեմատած ուրբաթ օրվա վիճակի հետ: Նրա մոտ նույն ախտանշաններն են»,- հայտարարել են Ելիսեյան պալատից:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ թեստավորվելուց մեկ օր անց իրեն լավ է զգում, թեպետ աշխատանքի տեմպը մի փոքր դանդաղել է: