Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատները շարունակում են օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի մյուս բնակավայրերում՝ փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ճարտարի 95 բնակչի:
Ընդհանուր առմամբ, Արցախի ավելի քան 700 բնակիչ, այդ թվում՝ 79 երեխա որակյալ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում:
Շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից հետազոտվելուց հետո բուժօգնության դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել:
Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ցուցաբերման հետ:
Բժշկական ջոկատների կազմում աշխատում է ավելի քան 60 բժշկ, այդ թվում `ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: