Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի տարածքից իրենց բնակության վայրեր վերադարձող տեղահանված արցախցիների մեկ այլ շարասյուն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսները ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը:
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ու իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, Արցախ իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 42 հազար տեղահանված քաղաքացի: