Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի և սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երթը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հորդորեց քաղաքացիներին լուռ քայլել՝ առանց վանկարկումների և կոչերի:
Երթին մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ:
Եռաբլուրում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին:
Նշենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել: