Մատենադարանի մոտ քիչ առաջ մեկնարկեց ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հավաքը:
Քաղաքացիները քայլերթով իջնում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա կարճատև հանրահավաք, ապա մասնակիցները կրկին երթով կշարժվեն դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
Նշենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել: