Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
-
եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում.
-
եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից.
-
եթե անձը առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է.
-
եթե չեղյալ հայտարարված չվերթերի պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում: